HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդունելուց

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական պալատում կայացած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Զուրաբիշվիլին նշել է, որ այդ ընտրությունների ճանաչումը նշանակում է «Ռուսաստանի գալուստն ու Վրաստանի ենթակայությունը»: «Ես դրա համար չեմ եկել այս երկիր։ Մեր նախնիները դրա համար չեն ապրել, և մենք դա չենք ընդունի։ Ոչ ոք չի կարող Վրաստանից խլել եվրոպական ապագան»,- հայտարարել է նա։ 

Զուրաբիշվիլին ընդդիմության աջակիցներին կոչ է արել երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, դուրս գալ բողոքի ակցիաների:

Նախագահն իր հայտարարությունն արել է ընդդիմադիր հիմնական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որին ընդդիմությունն ու փորձագետներն անվանում են «ռուսամետ», ստացել է ձայների 53,9%-ը։ 

Խորհրդարան են անցել նաև ընդդիմադիր չորս կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Արևմուտքի հետ առավել մերձեցման օգտին: Նրանք բոլորը հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները և դրանք համարում են կեղծված։ «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները պաշտոնապես հայտարարել են, որ հրաժարվում են մանդատներից։ 

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մատնանշել է մի շարք լուրջ խախտումներ, սակայն իր զեկույցում կասկածի տակ չի դրել ընտրությունների արդյունքները: ԵՄ-ում կոչ են արել Վրաստանի ԿԸՀ-ին օպերատիվ կերպով հետաքննել խախտումներն ու կարծիք հայտնել, որ Վրաստանի համար այժմ հատկապես կարևոր է «քաղաքական բոլոր ուժերի միջև կառուցողական ու ներառական երկխոսությունը»:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter