HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչխարի մսի հարցը հասավ Իրանի դեսպանին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մի խումբ գործարարներ հավաքվել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պնդում էին, որ դարձել են խաբեության զոհ։ Իրանի քաղաքացի Յուսեֆ Խոդամորադիի հետ այս տարի հունիսին նրանք կնքել էին ոչխարի մսի մատակարման պայմանագիր։ Գործարարների խոսքով նրանք մատակարարել են միսը, սակայն վճարումը չի կատարվել։

Օրեր առաջ էլ գործարարները հավաքվել  էին Մասիս քաղաքում գործող սպանդանոցի մոտ, որտեղ կատարվել էր կենդանիների մորթը։ 

Ակցիայի ընթացքում քաղաքացիներն մոտեցավ դեսպանատան ներկայացուցիչը և առաջարկեց նրանցից մեկին հանդիպել փոխդեսպանի հետ և պայմանավորվել ավելի լայն կազմով հանդիպման համար։ 

Ակցիայի մասնակիցներից Ռոման Բաքոյանը ՀՀ-ում Իրանի փոխդեսպանի հետ հանդիպումից հետո տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել ժամը 16:00-ին և քննարկել բոլոր հարցերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter