HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել․ ՔԿ

Նախօրեին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձինք էլ ազատ են արձակվել ձերբակալման անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Այս մասին «Հետքին» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ձերբակալվածների թվում էր նաև պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Վերջինիս պաշտպան Արսեն Բաբայանը «Հետքին» հայտնեց, որ գիշերը մինչև 01։30 մի քանի քննչական գործողություն են իրականացրել՝ մեքենայի խուզարկություն, այնուհետև բնակարանի խուզարկություն՝ ապօրինի զենք պահելու կասկածը հիմնավորելու նպատակով։ «Խուզարկությունների արդյունքում ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել, հետևաբար այլ բան չէր մնում վարույթն իրականացնող մարմնին, քան բավարարել իմ միջնորդությունը և անհապաղ ազատ արձակել Հովհաննես Ավետիսյանին»,- ասաց Արսեն Բաբայանը։

Ձերբակալվածներից Հայկ Նիկողոսյանի և Աղվան Արշակյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց «Հետքին», որ իրեն չեն տեղեկացրել քննչական մարմնից, որ ազատ են արձակում իր վստահորդներին, անսպասելի է իմացել։ Նա նշում է՝ հիմք չկար ձերբակալված պահելու, ինչ-որ պահի պետք է ազատ արձակեին։ Հիշեցնենք՝ հայկ Նիկողոսյանի մեքենայից հայտնաբերել էին նաև քաղաքական բովանդակությամբ թռուցիկներ։

Ձերբակալվածների թվում էին նաև` Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter