
Օսթինն ու Ումերովը քննարկել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ոլորտի ամրապնդմանը հարցերը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ամրապնդումը: Այդ մասին նշվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերի գրավոր հայտարարության մեջ։
«Առաջնորդները նաև նշել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հետագա ամրապնդման կարևորությունը՝ պաշտպանական կարիքները բավարարելու համար»,- ասված է հաղորդագրության տեքստում։
Բացի այդ, Օսթինն Ումերովին թարմ տեղեկատվություն է տրամադրել Կիևին ամերիկյան օգնության մասին, ինչպես նաև նրա հետ քննարկել ռազմական գործողությունների ընթացքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Ուկրաինային 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ տրամադրելու մասին:
Լուսանկարը՝ Chad J. McNeeley/Պենտագոնի մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել