HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկել է նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք ներկայումս ընթանում են Միացյալ Նահանգներում։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

Թրամփը քվեարկել է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում։ Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Մելանյայի հետ։

Քվեարկությունից հետո նա պատասխանել է նաև լրագրողների մի քանի հարցերին: Թրամփը հայտարարել է, որ «շատ վստահ է» ընտրություններում իր հաղթանակի հարցում, սակայն հիասթափություն է հայտնել, որ արդյունքների հրապարակումը կարող է երկար ժամանակ տևել:

«Ես ինձ շատ վստահ եմ զգում։ Ես լսել եմ, որ մենք ամենուր լավ արդյունքների ենք հասնում»,- նախկին նախագահին մեջբերել է CNN-ը։

Թրամփը հավելել է, որ դա եղել է «լավագույնն իր նախագահական երեք քարոզարշավներից», որը նա անցկացրել է:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող փոխնախագահ Քամալա Հարիսը քվեարկել էր վաղաժամկետ՝ դեռ նոյեմբերի 3-ին։ Նա նշել էր, որ այդ պահին իր քվեաթերթիկն արդեն իսկ գտնվում է Միչիգանից Կալիֆոռնիա ճանապարհին, որը Հարիսի հայրենի նահանգն է։

Լուսանկարը՝ Evan Vucci/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter