HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հաղթել է նաև տատանվող երկրորդ նահանգում՝ Ջորջիայում

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է տատանվող նահանգներից նաև Ջորջիայում, որտեղ նա պարտվել էր 2020 թվականին։ Այդպիսի կանխատեսմամբ հանդես է գալիս CNN-ը։ 

CNN-ի տվյալներով՝ Ջորջիայում հաշվարկվել է քվեաթերթիկների 97%-ը։ Թրամփի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած անձանց 50,7%-ը, իսկ նրա մրցակից Քամալա Հարիսի օգտին, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, 48,4%-ը։ 

Ջորջիայում հաղթանակը Թրամփին տալիս է լրացուցիչ 16 ընտրիչի ձայն։ 

Ջորջիան դարձել է տատանվող երկրորդ նահանգը, որտեղ հաղթել է Թրամփը։ Ավելի վաղ, նա հաղթել էր նաև Հյուսիսային Կարոլինայում։ Նախնական Թրամփը հաղթում է նաև տատանվող մյուս նահանգներում։ 

Նախագահական նախորդ ընտրություններում Ջո Բայդենը Ջորջիայում հաղթել էր Թրամփին՝ ընդամենը 11,8 հազար ձայնի առավելությամբ, իսկ մինչ այդ այդ նահանգը 30 տարի շարունակ քվեարկել էր հանրապետականների օգտին:

Լուսանկարը՝ Alex Brandon/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter