Դոնալդ Թրամփն իրեն հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 6-ին Ֆլորիդայում իր աջակիցներին ուղերձի ժամանակ։
Թրամփը հայտարարել է, որ տարել է «քաղաքական հաղթանակ» և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ: Նրա խոսքով՝ ինքը «զարմանալի հաղթանակ» է տարել ընտրություններում։
Թրամփն ընդգծել է նաև, որ հանրապետականները վերադարձրել են նաև Սենատի նկատմամբ վերահսկողությունը։
Կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում առաջատարը Դոնալդն Թրամփն է։ Fox News հեռուստաընկերությունը, որը հարում է Հանրապետական կուսակցությանը, Թրամփին տվել է ընտրիչների անհրաժեշտ 270 ձայնից 277-ը, Associated Press-ը՝ 267-ը, իսկ CNN-ը և NBC News-ը՝ 266-ը։
Լուսանկարը՝ Bloomberg-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել