HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Fox News-ը կանխատեսում է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը

Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը, որը հարում է Հանրապետական կուսակցությանը, կանխատեսում է, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։

Մյուս լրատվամիջոցները դեռևս չեն ամփոփում ընտրությունների կանխատեսումները։

Ֆլորիդա նահանգի Վեսթ Փալմ Բիչ քաղաքում, որտեղ գտնվում է Թրամփի առանձնատունը, հավաքվել են Թրամփի բազմաթիվ աջակիցներ, որոնք Fox News-ի այս կանխատեսումը մեծ ոգևությամբ են ընդունել՝ վանկարկելով «Ա՜ՄՆ, Ա՜ՄՆ, Ա՜ՄՆ»։

Թրամփն արդեն իսկ հաղթել է Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում ու ըստ Fox News-ի կանխատեսումների կհաղթի նաև Փենսիլվանիայում։

Զուգահեռաբար Սենատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձրել են հանրապետականները։ Նրանք կունենան 51, իսկ դեմոկրատները՝ 49 մանդատ։

Լուսանկարը՝ Evan Vucci/ASSOCIATED PRESS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter