HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քամալա Հարիսը և Ջո Բայդենը շնորհավորել են Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հարիսի անանուն բարձրաստիճան խորհրդականին:

AP-ի աղբյուրը հայտնել է, որ հեռախոսազրույցում Հարիսն ընդգծել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը։

Սպիտակ տունն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս զանգահարել է Թրամփին ու շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում և կպաշտոնավարի ևս մեկ շրջան։ Այս պահի դրությամբ նա ունի 295 ընտրիչի աջակցություն, իսկ նախագահ դառնալու համար բավարար էր 270-ը։ Դեռևս հայտնի չեն Արիզոնայի և Նևադայի արդյունքները, որտեղ առաջատարը դարձյալ Թրամփն է։

Լուսանկարը՝ Michael M. Santiago/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter