HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ափսոսում են, որ Հայաստանը չի մասնակցում COP29-ին

Չնայած հրավերին՝ Հայաստանը COP29-ին մասնակցության համար պատվիրակություն չի ուղարկել։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին: Ցավոք, հայկական պատվիրակությունը ներկայացված չէ COP29-ում՝ չնայած հրավերին։ Միաժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը վարում է միայն սեփական միակողմանի քարոզչությունը»,- պնդել է Հաջիևը։

Ադրբեջանցի այս պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը COP-ում իր նախագահության շրջանակներում ստեղծել է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի բոլոր երկրները կարողանան մասնակցել կարևոր և արդյունահեն բանակցություններին:

«Սակայն, Հայաստանն ու նրա հետ կապված ուժերը, փոխանակ մասնակցեն այս կարևոր բանակցություններին, COP29-ին ընդառաջ ակտիվ մասնակցություն են ունեցել հակաադրբեջանական քարոզչությանը»,- շարունակել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, ինչին մասնակցության նպատակով Բաքու են ժամանել աշխարհի տասնյակ առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ 

Հայկական կողմը նախօրեին հայտնել էր, որ դեռևս վերջնական որոշում չկա այս համաժողովին մասնակցության մասով։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter