HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թրամփի ընտրությունից հետո ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 18-ի նիստում կքննարկեն նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Եվրամիության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

«Քննարկվելու են նաև ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները, թե ինչպես կարող ենք նոր վարչակազմի լույսի ներքո առաջ մղել մեր հարաբերությունները»,- նշել է նա։

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախատեսում է քննարկել 3 թեմա, որոնց շուրջ Բրյուսելը մտադիր է փոխգործակցել Վաշինգտոնի հետ։ «Դա Ուկրաինան է, Մերձավոր Արևելքը և բազմաբևեռ աշխարհը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հաղթել էր նախագահական ընտրություններում։ Նրա մրցակիցը գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն է։ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter