
Թրամփը որոշել է Սթիվեն Չունին նշանակել Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրեն նշանակել Սթիվեն Չանին, որը նախագահական քարոզարշավի ժամանակ համանման պաշտոն էր զբաղեցնում Թրամփի նախընտրական շտաբում: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենը վերահսկում է ամերիկյան վարչակազմի հանրային տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Չանը առանցքային դեր է խաղացել Թրամփի նախընտրական արշավի անցկացման գործում:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հաղթել էր նախագահական ընտրություններում։ Նրա մրցակիցը գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն է։ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
Լուսանկարը՝ USA Today-ից
Մեկնաբանել