
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին հաղթել էր նախագահական ընտրություններում։ Նրա մրցակիցը գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն է։ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել