HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում բանտարկված է 162 լրագրող և սոցիալական ցանցերում ակտիվ գործող 129 մարդ

2012թ. ընթացքում աշխարհում սպանվել է 29 լրագրող: Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն՝ ընդգծելով, որ սրանք այն լրագրողներն են, ովքեր սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով, և ոչ թե ուրիշ պատճառներով:

Այս տարի ամենից մեծ թվով՝ 6 լրագրող սպանվել է Սոմալիում: Հաջորդում են Մեքսիկան (5 լրագրող), Սիրիան (4 լրագրող), Բրազիլիան (2 լրագրող), Բանգլադեշը (2 լրագրող) և Հնդկաստանը (2 լրագրող): Մասնագիտական պատկանությունները կատարելու համար այս տարի իր կյանքով է վճարել 1-ական լրագրող Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբանանում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Թայլանդում:

Այս տարի ևս 27 հոգի սպանվել է սոցիալական ցանցերում ակտիվ գործելու և իր տեսած իրադարձությունները հաղորդելու համար: Այդ ակտիվիստներից 26-ը սպանվել է Սիրիայում, 1-ը՝ Բահրեյնում:

2012թ. աշխարհում բանտարկված է մնում 162 լրագրող: Բանտարկված լրագրողներն ամենից մեծ թիվ են կազմում Էրիթրեայում (31 լրագրող), որին այս ցուցանիշով հաջորդում են Չինաստանը (30 լրագրող), Իրանը (30 լրագրող), Սիրիան (13 լրագրող), Ուզբեկստանը (10 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Թուրքիան (6 լրագրող), Ադրբեջանը (5 լրագրող), Վիետնամը (5 լրագրող) և Բիրման (4 լրագրող):

Իր մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով այս պահին 3-ական լրագրող է բանտարկված Հնդկաստանում և Ռուանդայում, 2-ական լրագրող՝ Բահրեյնում և Թուրքմենստանում, 1-ական լրագրող՝ Սաուդյան Արաբիայում, Բուրունդիում, Հյուսիսային Կորեայում, Գամբիայում, Լաոսում, Լիբիայում, Ուգանդայում, Սուդանում, Եմենում, Շրի Լանկայում և Թայլանդում:

Ընդհանուր առմամբ՝ իրենց մասնագիտական գործունեության արդյունքում այս պահին բանտարկված լրագրողներ կան աշխարհի 25 երկրում: Ամենից տևական ժամանակ անազատության մեջ է լիբիացի լրագրող Աբդուլլա Ալի Ալ-Սանուսի Ալ-Դարաթը. նա բանտարկված է 1973 թ.-ից: Հայտնի չէ, թե որտեղ է նա պահվում և արդյոք ո՞ղջ է: Հաջորդը չինացի Լին Յուպինգն է, ով անազատության մեջ է 1983 թ.-ից:

2012թ. բանտարկված է մնում սոցիալական ցանցերում ակտիվ գործող 129 մարդ: Նման բանտարկյալներն ամենից մեծ թիվ են կազմում Չինաստանում (68 մարդ): Հաջորդում են Իրանը (19 մարդ), Վիետնամը (18 մարդ), Սիրիան (16 մարդ) և Թայլանդը (2 մարդ): Սոցիալական ցանցերում ակտիվ գործելու պատճառով 1-ական մարդ է բանտարկված Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բիրմայում, Իսրայելում, Քաթարում և Պաղեստինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter