
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դժգոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության գործողություններից:
«Ոչ ոք ընդդիմությունից գոհ չէ՝ ոչ ես, ոչ բնակչությունը, քանի որ ընդդիմությունը պատրաստվել էր մի ուրիշ բանի։ Մենք ծանոթ էինք խարտիայի գործողությունների պլանին (վրացական ընդդիմության հաղթանակի դեպքում բարեփոխումների պլանը՝ խմբ.), ինչ օրենքներ պետք է ընդունվեին, ինչպես պետք է գայինք հաջորդ ընտրություններին»,- Մթավարի արխի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, քաղաքական ուժերը պատրաստվում էին ընտրություններին, այլ ոչ թե փողոցային բողոքի ակցիաներին: «Պետք է ավելի շատ համակարգում լինի, դա ժողովրդի պահանջն է», - հավելել է նա:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան այս տարվա հոկտեմբերի 26-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել է ընդդիմադիր 4 կուսակցություն։ Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են ընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարում են, որ կհրաժարվեն իրենց մանդատներից: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նոր ընտրություններ։
Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել