HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենն այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է գլոբալ և երկկողմ մի շարք հարցեր: Նրանք քննարկել են Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի մասին համաձայնության հասնելու ջանքերը, որը թույլ կտա «կապույտ սահմանագծի» երկու կողմերում գտնվող բնակիչներին անվտանգ վերադառնալ իրենց տները»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը պարտավորվել են շարունակել սերտ խորհրդակցությունները ուղիղ շփումների և իրենց ազգային անվտանգության խմբերի միջոցով։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանի տարածքում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որն ուղղված է Հեզբոլահ շիական կազմակերպության կազմավորումների դեմ։ Դրա ընթացքում իսրայելական կողմը զանգվածային հարվածներ է հասցնում կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակը Հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է՝ տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար:

Սեպտեմբերի 27-ին Բեյրութում ռմբակոծության հետևանքով սպանվել էր Հեզբոլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան: Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավային սահմանամերձ շրջաններում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին:

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter