HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է

Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսին: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 

Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար: 

Քաղաքապետ Քերըն Բասսն իր հերթին նշել է, որ Լոս Անջելեսը կանգնած է քույր քաղաք Երևանի կողքին և պատրաստ է իր փորձն ու «խելացի» լուծումները փոխանցել՝ նախաձեռնված բարեփոխումները կյանքի կոչելու համար: 

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Օրակարգում թվային վերափոխումն է:

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ համագործակցություն կծավալվի տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու և «խելացի» լուծումներ մշակելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter