Աղասի Թավադյան. «Հայաստանից միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանումը կարճաժամկետ «փուչիկ» էր տնտեսության համար»
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը վերլուծել է Հայաստանի արտաքին առևտրի տվյալները և եզրակացրել, որ եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, ապա հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազում է։
Ըստ նրա՝ 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Հայաստանը դարձավ տարանցիկ երկիր Ռուսաստանի ու Արևմուտքի առևտրի համար, Հայաստանի տնտեսության մեջ կարճաժամկետ «փուչիկ» գրանցվեց։ Միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանման արդյունքում Հայաստանում մեծ փողեր չեն մնացել, արտահանող ընկերությունները էական գումարներ չեն վճարել պետական բյուջե։
«Հետք»-ի տաղավարում տնտեսագետի հետ զրուցել ենք նաև բյուջե հոսող հարկերի թերակատարման, տնտեսության վրա արտաքին գործոնների ազդեցության թուլացման և այլ միտումների մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել