HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ։

Մինչև 2022-ը նա եղել է ԱԱԾ քնչական դեպարտամենտի պետ, Լոռու մարզի գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ և այլն։ 2022-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ։

«Իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության անշեղ իրագործմամբ։ Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարատության զգացողության ամրանդմանը»,- կառավարության նիստում նշեց Արթուր Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանի խնդրանքով ազատման դիմումներ գրեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter