
Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ գրանցված ամեն 5 վթարից 4-ի մեղավորը շտապօգնության վարորդներն են
Մեկ տարվա ընթացքում Երևանում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ արձանագրված պատահարների 79%-ը եղել է շտապօգնության վարորդների մեղքով։
Ըստ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը Երևանում գրանցվել է 202 պատահար, որից 160-ի մեղավորը շտապօգնության վարորդներն են։
Պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի, որոնցից մեկը ստացել է ծանր, մեկը՝ միջին, մնացած 6-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ։
Վարորդների մեղավորությամբ պատահարների դեպքում վնասը փոխհատուցել են մեղավոր վարորդները՝ վերջիններս իրականացրել են վերանորոգման աշխատանքներ։ Իսկ մյուս պատահարների դեպքում, երբ վարորդներն անմեղ են կամ առկա է մասնակի մեղավորություն, վնասի փոխհատուցումն իրականացրել են ապահովագրական ընկերությունները։
Շտապօգնության մեքենաների մասնակցությամբ մարզերում գրանցված պատահարների վերաբերյալ Առողջապահության նախարարությունը տվյալներ չունի։ Նախարարության փոխանցմամբ՝ Հանրապետական շտապօգնության ծառայությունը նոր ձևավորվող կառույց է և չի տիրապետում վիճակագրական տվյալների։
Կարդացե՛ք նաև.
- Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ
- Շաբաթական միջինում 30 վթար՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ
Մեկնաբանել