HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանում առկա իրավիճակը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նիստում կքննարկեն Վրաստանի առկա իրավիճակը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ 

«Մենք ակնկալում ենք, որ Վրաստանում առկա իրավիճակը կքննարկվի ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերի 16-ի նիստի շրջանակներում»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիպերը՝ պատասխանելով լրագրողների՝ Վրաստանի նկատմամբ ԵՄ հետագա քայլերի մասին հարցին:

Հարևան Վրաստանում արդեն հինգերորդ օրն է, ինչ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter