HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահը դպրոցներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դպրոցներին կոչ է արել միանալ երկրի գործող կառավարության դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Համալսարաններից հետո հերթը դպրոցներինն է՝ համերաշխություն հայտնել Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին»,- նշել է նա։

Հարևան Վրաստանում արդեն հինգերորդ օրն է, ինչ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։ 

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter