HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը մերժեց «Կյանքի խոսքի» հայցն ըննդեմ «Իրավունքի». դահլիճը ծափահարում էր

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Ներսիսյանի, մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:

Համաձայն վճռին՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ:

Դատարանի վճիռը դահլիճում նստածները ծափողջյուններով ընդունեցին: 

Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքի»-ը վիրավորական և զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք):  

«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները' 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը' 15 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter