HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Անցած շաբաթ կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջինիս տվյալներով՝ Թրամփը զանգահարել է Բայդենին՝ մաղթելով նրան ուրախ Գոհաբանության օր, որն ԱՄՆ-ում նշվում էր նոյեմբերի 28-ին: Հեռուստաընկերության զրուցակիցները նշում են, որ նրանց զրույցը կարճ է եղել և ոչ այնքան բովանդակալից։

Այդուհանդերձ, ինչպես նշում է NBC-ն, այս հեռախոսազանգը, ինչպես նաև նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը դրան նախորդած Թրամփ-Բայդեն հանդիպումը, վկայում են, որ իշխանության փոխանցումն այս անգամ տարբերվելու է 2020 թվականի ընտրություններից հետո անցումային շրջանից:

NBC-ն հիշեցնում է, որ այն ժամանակ պարտություն կրած Թրամփը Բայդենին չէր ընդունել Սպիտակ տանը և չէր մասնակցել նրա երդմնակալության արարողությանը։

Լուսանկարը՝ Evan Vucci/The Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter