HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը

Դոնալդ Թրամփը, որը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ, նրա հետ քննարկել է «երկու հարց, որոնց շուրջ նրանք անցյալում տարաձայնություններ են ունեցել»։ Այդ մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով հենց Թրամփին։ Խոսքն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմների մասին է։

Զրույցի մանրամասները Թրամփը չի ներկայացրել։ Նա պատմել է, որ հարցրել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Բայդենի կարծիքը և լսել այն։ «Բացի այդ, մենք շատ ենք խոսել Մերձավոր Արևելքի մասին։ Ես ուզում էի իմանալ նրա կարծիքը այն մասին, թե որտեղ ենք գտնվում մենք: Եվ նա ինձ տեղեկացրեց դրա մասին, նա շատ սիրալիր էր»,- հավելել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ հանդիպումը շատ երկար է տևել ու դա «երկու կողմերի մեծ աշխատանք էր»։ «Նա (Ջո Բայդենը՝ խմբ.) շատ լավ աշխատանք կատարեց քարոզարշավի և մնացած ամեն ինչի վերաբերյալ: Մենք իսկապես շատ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը։

Թրամփի և Բայդենի հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում։ Գործող նախագահը շնորհավորել է Թրամփին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և նրա հետ քննարկել իշխանության փոխանցումը՝ խոստանալով, որ այն «սահուն» կլինի: Թրամփը հայտնել է, որ իրենք նախատեսում են ևս մեկ անգամ հանդիպել իր երդմնակալությունից անմիջապես առաջ:

Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին: Ընդ որում, ընտրված նախագահն արդեն սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմն ու հայտարարել առանցքային պաշտոններում մի քանի նշանակումների մասին:

Լուսանկարը՝ Evan Vucci/The Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր