Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Հիշեցնենք՝ Փարիզի Աստվածամոր տաճարում 2019 թվականի ապրլին հրդեհ էր բռնկվել, ինչի պատճառով տաճարը մասնակիորեն այրվել էր։ Պատահարից հետո վերականգնման աշխատանքներ են կատարվել, և այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կկայանա տաճարի վերաբացման արարողությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել