HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դամասկոսում ՀՀ դեսպանությունն աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ԱԳՆ

Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։ Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +96176447205 (բջջային)»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի առավոտյան լքել է երկիրը՝ հեռանալով անհայտ ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավարին:

Նախօրեին հաղորդվել էր իսլամիստ գրոհայինների գլխավորած ապստամբների՝ Սիրիայի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, ապա կենտրոնական Հոմս քաղաք մտնելու և Դամասկոսի մատույցներին մոտենալու մասին:

Իսլամիստ զինյալներն իրենց հարձակումը սկսել էին նոյեմբերի 27-ին և գրավել էին Հալեպ ու Համա քաղաքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter