HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաշար Ասադը կարող է մահացած լինել ավիաաղետի ժամանակ. Reuters

Դեկտեմբերի 8-ին Reuters գործակալությանը սիրիացի երկու աղբյուրներ հայտնել են, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մահացել է ավիաաղետի ժամանակ։

Flightradar24-ի տվյալների համաձայն՝ Syrian Air ավիաընկերության Ил-76 տեսակի ինքնաթիռը Դամասկոսից մեկնել է Երևանի ժամանակով առավոտյան 05:55-ին։ Ինքնաթիռն ուղևորվել է դեպի առափնյա շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ավիացիոն և ծովային ռազմաբազաները։ Երևանի ժամանակով 06:32-ին ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել նվազեցնել բարձրությունը։ Երևանի ժամանակով 06:39-ին էլ ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ այդ ժամանակ գտնվելով 500 մետր բարձրության վրա։      

«Այն անհետացել է ռադարներից, հնարավոր է՝ տրանսպոնդերն անջատվել է, բայց ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։

Բաշար Ասադն ինքնաթիռով լքել էր Դամասկոսն այն բանից հետո, երբ քաղաք էին մտել Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող զինված խմբավորումները: Սիրիացի ապստամբները պետական հեռուստատեսությամբ հայտարարել էին, որ տապալել են Բաշար Ասադի վարչակարգը:

Ասադի հակառակորդները տասնօրյա հարձակման ժամանակ իրենց վերահսկողության տակ էին վերցրել Հալեպը, Համան, Դեր Զորը, Դարաան, Հոմսը։ Սիրիացի զինվորականները հայտնել են, որ Համայում, Հոմսում և Դարաայում շարունակում են ապստամբների դեմ գործողությունները:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter