HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են TV Pirveli հեռուստաընկերության լրագրողների վրա

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դիմակավորված անձինք ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Միջադեպը տեղի է ունեցել շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան:

Հարձակման հետևանքով տուժել են լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գեորգի Շեցիրուլին։ Грузия Online-ը փոխանցում է, որ նրանք հոսպիտալացվել են ուղեղի ցնցումով։ Բժիշկների խոսքով՝ լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում։

Footage of the attack on a TV Pirveli journalists#RepressioninGeorgia

🎥 TV Pirveli pic.twitter.com/MDaBu0lPeg

— Mtavari TV (@MtavariChannel) December 7, 2024

Դեպքից ժամեր անց Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել լրագրողների վրա հարձակման փաստով: Գերատեսչությունում ընդգծել են, որ իրականացնում են «բոլոր անհրաժեշտ գործողությունները» մեղավորներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: TV Pirveli-ի տնօրեն Վաթո Ծերեթելին 25 000 ԱՄՆ դոլար է խոստացել նրան, ով տեղեկություններ կփոխանցի հարձակում գործած անձանց վերաբերյալ։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին դատապարտել է նկարահանող խմբի վրա հարձակումը։ Ոստիկանությանը նա կոչ է արել «անհապաղ արձագանքել և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»:

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ, որն աջակցում է ցուցարարներին, Վրաստանի ՆԳՆ-ին կոչ է արել «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան սարսափելի իրադարձությունների»:

Unbearable to watch, indisputable proof - and yet, still no reaction from the police or responsible authorities.

I call on the MIA to take immediate action in response to the atrocities unfolding on the streets and arrest those responsible without delay. pic.twitter.com/6MOqb7DuFQ

— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) December 7, 2024

Հարևան Վրաստանում արդեն մի քանի օր է՝ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։ 

Լուսանկարը՝ OC Media-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter