HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- ասվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունում: 

Այսօր՝ ավելի վաղ, Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, թե մեկ ամսով դադարեցնում է համագործակցությունը իշխող խմբակցության հետ, պատճառը Հովիկ Աղազարյանի շուջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը համաձայն չլինելն էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter