
Time-ը Դոնալդ Թրամփին ճանաչել է «տարվա մարդ»
Time պարբերականը 2024 թվականի «տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Բացի նրանից վերջնական ցուցակում ընդգրկվել էին նաև Իլոն Մասկը, Քեյթ Միդլթոնը և Յուլիա Նավալնայան։ Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը «ամենատարբեր հեռանկարներով պատմական իրադարձություն է»։
Նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը և ԱՄՆ-ի միակ ղեկավարը, ով քրեական գործով մեղավոր է ճանաչվել:
Դեռ 2016 թվականին Թրամփը դարձել էր Time-ի վարկածով «տարվա մարդ», երբ առաջին անգամ հաղթել էր նախագահական ընտրություններում։ Այն մասին, որ Թրամփը ևս մեկ անգամ կհայտարարվի տարվա մարդ, ավելի վաղ հայտնել էին CNN-ը և Associated Press-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Դեռ նոյեմբերին նորընտիր նախագահը Time-ին ծավալուն հարցազրույց էր տվել։
Time-ը «տարվա մարդուն» անվանում է 1927 թվականից։ Շատ հաճախ այդ կոչումը բաժին է հասնում պետությունների ղեկավարներին։ ԱՄՆ ընդամենը երեք նախագահ՝ Քալվին Քուլիջը, Հերբերտ Հուվերը և Ջերալդ Ֆորդը, չեն ստացել այդ կոչումը։ Ֆրանկլին Ռուզվելտը երեք անգամ ճանաչվել է «տարվա մարդ»։
Նախորդ տարի կոչումը բաժին էր հասել երգչուհի Թեյլոր Սվիֆթին։
Լուսանկարը՝ The Time-ի
Մեկնաբանել