HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայում երկրորդ փորձից իմպիչմենտ են հայտարարել նախագահին

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտ հայտարարելու օգտին։ Այդ մասին հայտնում են Yonhap և Reuters գործակալությունները։ Իմպիչմենտը կապված էր ռազմական դրություն մտցնելու փորձի հետ։

Yonhap-ի տվյալներով՝ իմպիչմենտի օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը։ Եվս 3 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։ 8 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր։ Իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 200 պատգամավորի աջակցություն։

Ելնելով Հարավային Կորեայի սահմանադրությունից՝ երկրի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Հան Դոկ Սուն։ Reuters-ը նշում է, որ իմպիչմենտի հարցով վերջնական որոշումը կկայացնի այդ երկրի սահմանադրական դատարանը։ Եթե դատարանը դրական որոշում կայացնի, ապա ընտրությունները պետք է կայանան 60 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն էր հայտարարել Հարավային Կորեայում։ Yonhap-ի տվյալներով՝ նախագահը նման որոշում էր կայացրել՝ փաստացի հայտարարելով «իշխանության կաթվածի սպառնալիքի» մասին, բայց իրականում պատճառն իր դեմ իմպիչմենտի գործընթաց անցկացնելու ընդդիմության փորձերն էին։

Դրա արդյունքում Հարավային Կորեայի ընդդիմադիր վեց կուսակցությունները նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտ հայտարարելու առաջարկ էին ներկայացրել։ Իմպիչմենտ հայտարարելու առաջին փորձը ձախողվել էր դեկտեմբերի 7-ին, քանի որ իշխող կուսակցության 108 պատգամավորից 105-ը լքել էր նիստերի դահլիճը։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter