HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի աշխատանքը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը դեկտեմբերի 8-ի գիշերվանից ամբողջությամբ անցել էր ապստամբների վերահսկողության տակ։ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքը շարունակում էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից:

Դամասկոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել էր իր աշխատանքները դեկտեմբերի 16-ին: 

Լուսանկարում՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter