HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր կկնքվի

Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Հայաստաի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքմանը։

Դրանով նախատեսում են կարգավորել տնտեսական հարաբերությունները՝ առևտրի, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, գյուղատնտեսության և անտառատնտեսության, հետազոտության և նորարարության, շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Նման բովանդակությամբ համաձայնագրեր Հայաստանը կնքել է բազմաթիվ երկրների հետ։

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով ստեղծել՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու համար:

2022 թվականին Հունգարիայից Հայաստան ներմուծվել է 22,2 մլն դոլարի ապրանք, 2023-ին՝ 23,7 մլն դոլարի։

Արտահանումներն ավելի քիչ են։ 2022-ին Հայաստանից Հունգարիա արտահանվել է 441 հազար դոլարի ապրանք, իսկ 2023-ին՝ 1,2 մլն դոլարի։

Լուսանկարը՝  primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter