HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Խուդաթյանը և Քրիստինա Քվինը քննարկել են դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

«Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ 

Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։ 

Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։ 

Քննարկվել է նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter