HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանը առցանց ձևաչափով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա շատ կարևոր է։ Դուք գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարևոր անդամ է»,- ընդգծել է նա։

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշել էր, որ վարակվել է կորոնավիրուսով ու չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կայանալու էր այսօր՝ Սանկտ Պետերբուրգում։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասով նա նշել էր, որ դեռ վերջնական որոշում չունի։ 

Փաշինյանը հավելել էր, որ դեկտեմբերի 25-ին հանձնած թեստի արդյունքը բացասական է, սակայն, խորհրդակցելով գործընկերների հետ, նա որոշել էր հրաժարվել գագաթնաժողովին մասնակցությունից։ 

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը ևս կկայանա Ռուսաստանում։ Լենինգրադի մարզի «Իգորա» հանգստավայրում Պուտինը կհյուրընկալի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին։ Ի դեպ այս գագաթնաժողովը կայանալու է Փաշինյանի նախագահությամբ, քանի որ մեր երկիրն էր այս տարի նախագահում Եվրասիական տնտեսական միությունում։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, ինչպես նաև ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի և Կուբայի առաջնորդները։ Վերջինս ևս կմիանա տեսակապի միջոցով։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter