HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսում է թռիչքները

Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Աշխադ աս-Սալիբին հայտարարել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

«Մենք հայտարարում ենք սկսած հունվարի 7-ից դեպի Դամասկոսի միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ միջազգային չվերթների իրականացման մեկնարկի մասին»,- նշել է աս-Սալիբին։

Դեկտեմբերի 23-ին Դամասկոսի օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել էր մինչև 2025 թվականի հունվարի 1-ը թռիչքների դադարեցման մասին, բացառությամբ նրանց, որոնց համար քաղաքացիական ավիացիայի վարչությունը տվել էր հատուկ թույլտվություն:

Դեկտեմբերի 8-ին էլ Դամասկոսի միջազգային օդանավակայանից տարհանվել էին բոլոր աշխատակիցները, իսկ բոլոր թռիչքները դադարեցվել էին Բաշար Ասադի վարչակարգի տապալման պատճառով։

Լուսանկարը՝ Louai Beshara/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter