HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Azerbaijan Airlines-ի ավիաաղետի մեղքն ընկած է Ռուսաստանի ներկայացուցիչների վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը՝ հունվարի 6-ին, հանդիպել է Azerbaijan Airlines ավիաընկերության Բաքու-Գրոզնի չվերթն իրականանցնող Embraer 190 կործանված ինքնաթիռի զոհված օդաչուների և բորտուղեկցորդերի ընտնաիքների հետ։ Հանդիպման ընթացքում Ալիևն ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը դրել է ռուսական կողմի վրա։

«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ աղետի հետևանքով ադրբեջանցի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է։ Եվ մենք պահանջում ենք արդարություն, մենք պահանջում ենք պատժել մեղավորներին, մենք պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ 

Նշելով, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը՝ Ալիևն ասել է. «Վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի: Եվ դա, բնականաբար, կարևոր պահ կլինի այդ ողբերգության լիարժեք հետաքննության և դրա մեղավորներին պատժելու գործում»։ 

Ալիևը նաև հայտարարել է, որ անձնակազմի երեք անդամներին շնորհվել է Ադրբեջանի հերոսի կոչում, իսկ ողջ մնացած երկու անդամներին՝ պետական պարգևներ։ 

Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին ընկել էր Ղազախստանի արևմուտքում։ Շրջանառվող գլխավոր վարկածն այն է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ ուժերի կողմից։ Այդ փաստը միջազգային լրատվամիջոցներին հաստատել էին նաև Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրները։ 

Ավիաաղետի հետևանքով զոհվել էին երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել էր ավիավթարի հետևանքով զոհված 25 անձանց ցուցակը, որոնք 19-64 տարեկան են, իսկ նրանց թվում կան ինչպես ուղևորներ, այնպես էլ անձնակազմի անդամներ: Ինչպես հայտնում էր 1news.az-ը, ցանկում հիշատակվում են միայն Ադրբեջանի քաղաքացիները։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել էր այդ երկրի 6 քաղաքացի: Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևն էլ նշել էր, որ զոհերի թվում կա նաև ՌԴ 7 քաղաքացի: Ինքնաթիռում եղել են նաև Ղրղզստանի երեք քաղաքացիներ, որոնք ողջ են մնացել։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter