
Հրադադարի պայմանավորվածությունից հետո Գազայում սպանվել է շուրջ 100 պաղեստինցի
Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 103 պաղեստինցի է սպանվել, և ավելի քան 264-ը՝ վիրավորվել հրադադարի մասին վերջին հայտարարությունից հետո։
Կարդացեք նաև` Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայում հրադադարի շուրջ
Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայության խոսնակ Մահմուդ Բասալի հայտնած վերջին տվյալների համաձայն` զոհերի թվում է 31 կին և 27 երեխա:
Բասալը հայտնել է, որ ընդհանուր զոհերից 82-ը զոհվել են Գազայի հյուսիսային հատվածում, իսկ 16-ը՝ հարավային շրջաններում, այդ թվում՝ 14-ը՝ Խան Յունիսում և երկուսը՝ Ռաֆահում։ Մնացած հինգը զոհվել է Գազայի կենտրոնական հատվածում։
Հիշեցնենք, որ երեկ հրադադարի մասին լուրերից կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հետաձգել է հրադադարի վերաբերյալ կառավարության քվեարկությունը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը Գազայում սպանել է առնվազն 46,788 պաղեստինցի և վիրավորել 110,453-ը։ Այդ օրը ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումների ժամանակ Իսրայելում սպանվել է առնվազն 1,139 մարդ, իսկ ավելի քան 200-ը գերի են վերցվել։ Անհետ կորած է համարվում ավելի քան 11,000 մարդ։
Գազայում լայնածավալ ավերածությունները և հումանիտար ճգնաժամը խլել են բազմաթիվ տարեցների և երեխաների կյանքեր՝ դառնալով մարդկության պատմության վատթարագույն հումանիտար աղետներից մեկը։
Գլխավոր լուսանկարը՝ Omar Al-Qattaa/AFP
Մեկնաբանել