HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունից։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ըստ Կոնջորյանի՝ Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքը։ «Ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, և պարզաբանվելուց հետո հետագայում եթե առիթ լինի, կխոսենք»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Սակայն Սիրունյանի թեկնածությանը դեմ էին արտահայտվել մի շարք ընդդիմադիր գործիչներ, հասարակական կազմակերպություններ՝ նշելով, որ վերջինս սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտություններ է տարածել: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ բացասական կարծիք էր հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter