
Դատարանը կասեցրել է Թրամփի հրամանագիրը, որով դադարեցվում էր ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Իր նախագահության առաջին օրը Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ դադարեցնելու ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։
Սակայն Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջոն Կուգենուրը հայտարարել է, որ այս հրամանագիրը «բացահայտ հակասահմանադրական է» և ժամանակավորապես կասեցրել է Թրամփի այս որոշումը:
Կարդացեք նաև՝
Թրամփի հրամանագիրը կասեցնելու հայցով դատավորին դիմել էին Վաշինգթոն նահանգի գլխավոր դատախազ Նիք Բրաունի և երեք այլ դեմոկրատական կուսակցությունից ղեկավար ունեցող նահանգներ։ Դատավորը բավարարել է նրանց հայցը և կասեցրել է Թրամփի որոշումը առնվազն առաջիկա 14 օրվա ընթացքում:
«Ես դատավոր եմ աշխատում արդեն չորս տասնամյակից ավելի: Չեմ հիշում մի ուրիշ դեպք, երբ ներկայացված հայցն այդքան պարզ լիներ», - ասել է Կուգենուրը:
Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները ժամանակավոր արգելք են պահանջում, քանի որ նրանք պնդում են, որ Թրամփի նախագահական հրամանագիրը Սահմանադրության 14-րդ փոփոխության բացահայտ խախտում է:
Թրամփի վարչակազմից մեկնաբանել են դատավորի այս որոշումը և ասել, որ պայքարելու են որոշման դեմ:
Մեկնաբանել