HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռով փողերի լվացման գործով մեղադրյալ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար),  ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար ) և 50 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր:

Հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը պատասխանողների կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել էր, որը 2024 թվականի նոյեմբերի 12-ին պատասխանողների կողմից բողոքարկվել էր վճռաբեկության կարգով:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter