HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավինյանն անհնար է համարում միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ անցումը

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Այս մասին հաղորդում է Քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝  երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ սպասարկում:

«Սիրելի երևանցիներ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, այն մարդկանց, ովքեր մշտապես օգտվում են տրանսպորտից: Շնորհակալություն եմ հայտնում նրա համար, որ ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք, որովհետև, իրապես, այս նոր տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում: Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում, արվում է նրա համար, որ մենք շարունակաբար կարողանանք ձեզ տեղափոխել որակյալ տրանսպորտով: Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նաև վարորդներին՝ համբերատարության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նաև հայտարարվել է, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվել է 21 կենսազուգարան: Ծրագիրն ընթացքում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր