HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքն» իր ընթերցողների ու լսարանի աջակցությամբ կարեւոր արդյունք է գրանցել

«Հետքն» իր ընթերցողների ու լսարանի աջակցությամբ այսօր ավարտին հասցրեց արբանյակային պատկերների Planet հարթակին 1 տարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ 10.800 եվրո գումարը հավաքելու արշավը:

Հոկտեմբերի 20-ին «ՌեԱրմենիա» հարթակում մեկնարկելով դրամահավաքը՝ մենք կասկած չունեինք, որ հաջողելու ենք մինչեւ սահմանված վերջնաժամկետը՝ մարտի 31-ը: Դատելով դրամահավաքի ընթացքից՝ նաեւ վստահ էինք, որ անհրաժեշտ գումարը կհավաքենք այդ ժամկետից շատ ավելի շուտ: Այդպես էլ եղավ:

Այսօր մենք հավաքեցինք 4.670.000 դրամ, ինչը նախանշել էինք որպես դրամահավաքի առաջին նպատակ: 10.800 եվրոն կբավարարի Planet-ի կողմից առաջարկվող մեդիա փաթեթին 1 տարով բաժանորդագրվելու եւ դրա շրջանակներում որակյալ արբանյակային պատկերներ ստանալու համար: 

Որպես երկրորդ նպատակ սահմանել էինք եւս 4.670.000 դրամ, որը մեզ կօգներ շատ բարձր որակի (50 սմ լուծաչափով) լուսանկարներ պատվիրել (տարեկան 60 հատ՝ ըստ մեր ցանկացած կոորդինատների): Բայց քանի որ այս նպատակին հասնելու համար հարկ կլիներ սպասել, թերեւս, այնքան, որքան անհրաժեշտ եղավ բազային մեդիա փաթեթի գումարը հավաքելու համար, այսինքն՝ շուրջ 4 ամիս, «Հետքը» որոշել է այս պահին հրաժարվել երկրորդ նպատակից եւ հնարավորինս շուտ ձեռք բերել Planet-ի մեդիա փաթեթը, ինչը մեզ հնարավորություն կտա առանց ժամանակ կորցնելու կենտրոնանալ նախանշված թեմաների ուսումնասիրության վրա: Հիշեցնենք, որ այդ թեմաներն են.

  1. Հայ-ադրբեջանական սահման, դիրքային փոփոխություններ, սահմանազատում ու սահմանագծում, հնարավոր էսկալացիա հակառակորդի կողմից:
  2. Ադրբեջանական առաջխաղացումներ ՀՀ սուվերեն տարածքում հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
  3. Հայաթափված Արցախի օկուպացիա, Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգություն:
  4. Հայաստանի բնություն, անտառահատումներ, անտառների ծավալների փոփոխություններ:
  5. Հանքարդյունաբերություն, հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
  6. Սեւանա լճի ծաղկում/կանաչում:
  7. ՀՀ տարածքում պարբերաբար գրանցվող հրդեհներ, հրդեհված տարածքներ:
  8. Ապօրինի կառուցապատումներ, հողազավթումներ ու աղճատվող շրջակա միջավայր:

Ելնելով առկա իրողություններից՝ սրանք մեր թիրախային ուղղություններ են, սակայն չի բացառվում, որ անդրադառնանք նաեւ այլ թեմաների:

Հարգելի ընթերցողներ, շնորհակալ ենք ցուցաբերած վստահության եւ աջակցության համար: 

Շնորհակալություն ենք հայտնում նաեւ «ՌեԱրմենիա» հարթակին՝ պրոֆեսիոնալ աշխատաոճի եւ արդյունավետ համագործակցության համար ու ակնկալում ենք գործընկերության շարունակություն տեսանելի ապագայում:

Նկարը՝ planet.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter