HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 տարում Հարկադիրը բռնագանձել է 17,5 մլրդ դրամ՝ ՃԵԿ խախտումների համար

Հարկադիր կատարում ապահովող ծառայությունը վերջին երեք տարում պետական բյուջեի օգտին բռնագանձել է 56.7 մլրդ դրամ, որից 17.5 մլրդ դրամը (31%)՝ Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության օգտին։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ նշելով, որ այդ գումարը ներառում է նաև նախորդ տարիներին հարուցված և 2022, 2023 և 2024 թվականներին վերսկսված կատարողական վարույթներով բռնագանձված գումարները։

Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման համար տուգանքների բռնագանձման պահանջով Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը 2024 թվականի ընթացքում 848 787 դիմում են ներկայացրել, որից 42-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վերադարձրել է։ Վերադարձված դիմումուներից 3-ը հետագայում կրկին ուղարկվել են հարկադիր կատարման։ Արդյունքում՝ 2024 թվականի ընթացքում բավարարվել է 848 748 դիմում։ Իսկ 2023 թվականին Հարկադիրը 110 դիմում է վերադարձրել ՃՈ-ին և Պարեկային ծառայությանը՝ բավարարելով 728 840 դիմում։

Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականին ՃԵԿ խախտման համար տուգանքների բռնագանձմանը վերաբերող հարկադիր կատարման 1020 դիմումից հրաժարվել է, իսկ 2024 թվականին՝ 837 դիմումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր