HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Ազգերի լիգայում

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում գրանցեց երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Փետրվարի 25-ին C3 խմբի երկրորդ տուրում մեր ընտրանին տանը՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում, 2-0 հաշվով հաղթեց Ղազախստանի հավաքականին։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ մեր հավաքականի առավելությամբ։ Խաղի 15-րդ րոպեին հաշիվը բացեց Սվետլանա Ղարագյոզյանը։ Առաջին կեսում գոլեր այլևս չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում ևս խաղը մեր աղջիկների ձեռքում էր։ 56-րդ րոպեին Հայաստանի կանանց հավաքականը 11-մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ, որը վստահ իրացրեց Օքսաննա Պիզլովան՝ կրկնապատկելով մեր թիմի առավելությունը։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։

Հիշեցնենք՝ մեր ընտրանին առաջին խաղում ջախջախիչ պարտության էր մատնել Լիխտենշտեյնի կանանց հավաքականին՝ հաղթելով 6-1 հաշվով։

Անցկացրած երկու հանդիպումների արդյունքում մեր հավաքականը C3 խմբում 6 միավորով առաջին հորիզոնականում է, 1-ական միավոր ունեն Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները, 0 միավորով աղյուսակն այս պահին եզրափակում է Լիխտենշտեյնը։ Լիխտենշտեյն ու Լյուքսեմբուրգը մեկ խաղ պակաս են անցկացրել, նրանց միջև հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22։30-ին։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter