
Հաջակցություն Բաքվի բանտում 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և պատանդառվածների (լուսանկարներ)
Քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարության դիմաց՝ հաջակցություն Բաքվի բանտում 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և այլ պատանդառված անձանց։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել էր միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։
Հացադուլի առաջին շաբաթվա վերջում Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Չնայած դրան՝ նրան ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել:
Բաքվում հայ պատանդառվածների իրավունքների պաշտպանության և ազատման պահաջով բողոքի ակցիաները կազմակերպում են տարբեր նախաձեռնություններ, որոնց ներկայացուցիչները հայտնում են, որ դրանք շարունակական են լինելու։ Այսօր ակցիաներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ և ԱԳՆ շենքի դիմաց։ Երկուշաբթի նախատեսվում է հավաք Կարմիր խաչի հայկական գրասենյակի մոտ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել