HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք

Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան:

«Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 և 42-ամյա երկու տղամարդ՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 224 գրամ զանգվածով փաթեթ։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են հինգ տղամարդու, որոնցից երկուսը՝ օտարերկրացի, և նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացրել նախաքննական մարմին։

Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։
Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 178 գրամ զանգված։

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Վեց անձ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տե՛ս նաև.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter