HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69)։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և գնահատմանը, որին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների,  Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:

Նախատեսված է նախարար Մկրտչյանի ելույթը միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Նստաշրջանի ընթացքում կկայանա նաև «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» խորագրով հարակից միջոցառում՝ տարբեր երկրների և կառույցների կողմից բարձրաստիճան մասնակցությամբ։

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա համագործակցությունը զարգացնելու, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև  համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter