
Իրավիճակը հանգիստ է. ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ
Մարտի 16-17-ը Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Այս մասին առաքելությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իրավիճակը հանգիստ է։
«Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, անսովոր ակտիվություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել էր Ադրբեջանի հայտարարությունները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել